35 հազար բնակիչ ունեցող քաղաքում մարզչին դիմավորել է 60 հազար երկրպագու (տեսանյութ)
Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը վերադարձել է հայրենի բոսնիական Լիվնո քաղաք, որտեղ նրան սպասվում էր ջերմ հանդիպում 50-60 հազար երկրպագուների հետ: Տեղական իշխանությունների հաղորդմամբ Լիվնոյի պատմության մեջ սա ամենախոշոր մարդկային կուտակումն է: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Հրաշալի է, զգացմունքները գտնվում են բարձրակետում», - մեջբերվում են մարզչի խոսքերը:
«Այս ընթացքում Խորվաթիայից այնքան շնորհավորանքներ են եղել, և յուրաքանչյուրը հրաշալի էր: Սակայն հայրենի Լիվնոյում գտնվելը ինձ համար առանձնահատուկ է: Զգացմունքները խեղդում են, իսկապես հրաշալի է»,- ասում է Դալիչը:
Լիվնոն գտնվում է Բոսնիա և Հերցեգովինայի տասներորդ շրջանում, այնտեղ 2013 թվականի մարդահամարի տվյալներով բնակվում է 34.133 մարդ, որոնցից 29.273-ը իրենց համարում են խորվաթներ:
Զլատկո Դալիչը Խորվաթիայի հավաքականի հետ հասել էր Աշխարհի Առաջնության եզրափակիչ, որտեղ նրա թիմը պարտվեց Ֆրանսիայի հավաքականին 2:4 հաշվով: