Սոնա Շահգելդյանը՝ իր պատկերացրած Երևանի ապագա քաղաքապետի մասին
Երգչուհի Սոնա Շահգելդյանն այն հայտնիներից է, ով չի հանդուրժում անարդարություն, միշտ խոսում է կենդանիների խնամքի, նրանց հանդեպ ուշադրության մասին, անտարբեր չի ներքաղաքական իրադարձություններին: Այսօր երգչուհին Facebook-ի իր էջում նոր գրառում է կատարել հանրության շրջանում քննարկումների մեծ ալիք բարձրացրած՝ սպասվող քաղաքապետի ընտրությունների մասին: Սոնան խոսել է իր պատկերացրած՝ Երեւանի ապագա քաղաքապետի մասին:
Երգչուհին գրել է. «Ես կուզեմ տեսնել Ազնիվ, պատրաստ ծառայելու Հայ ժողովրդին, ունենա Ազգային հպարտություն: Որ չվախենա գնալ աշխատանքի հանրային տրանսպորտով, որ չշրջապատվի թիկնապահներով, ոստիկաններով, ավտոմեքենաների շխթայով: Որը չկնքվի օրենքով գող: Որը չթալանի չորս երեխա ունեցող մորը, ստիպելով գնալ գողության երեխեքին սովից փրկելու համար: Մեր շատ սիրելի Վարչապետի նման ու նախարարների պես»։