Հայ ըմբիշը հաղթել է թուրք և ադրբեջանցի մրցակիցներին
Հռոմում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։
Մրցումային երկրորդ օրը լավ ելույթներ է ունեցել հունահռոմեական ոճի ըմբիշ Արարատ Մանուչարյանը (60 կգ)։ Նա 1/8 եզրափակչում 9։0 հաշվով հաղթել է թուրք Քերեմ Քամալին, ապա 8։0 հաշվով առավելության հասել ադրբեջանցի Զաուր Նուրիևի նկատմամբ։
Մեր ըմբիշը եզրափակչի ուղեգիրը վիճարկելու է ռուս Աբու Մուսլիմ Ամաևի հետ։
Աշոտ Կիրակոսյանը (67 կգ) առաջին գոտեմարտում հաղթել է Կրիստո Վիդասին (Էստոնիա), սակայն քառորդ եզրափակչում զիջել է նորվեգացի ըմբիշին։
Մալխաս Ամոյանը (72 կգ) վստահ սկսեց իր ելույթները։ Նա որակավորման փուլում հաղթել է Գերգելի Բուեռսոելիին (Սլովակիա), այնուհետև 9։0 հաշվով պարտության մատնել շվեդիայի ներկայացուցչին։ Քառորդ եզրափակչում 1։7 հաշվով Ամոյանը զիջել է ադրբեջանցի Գանիզադեին։
Հիշեցնենք, որ եզրափակչում հանդես է գալու մինչեւ 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը:
Նրա մրցակիցը իտալացի Ջովաննի Ֆրենին է: Բրոնզե մեդալների համար էլ գոտեմարտելու են Վահե Պողոսյանն (77 կգ) ու Դավիթ Օվասափյանը (130 կգ):