Հայաստանի ԱԳՆ խոսնակը հաստատեց Փաշինյան-Թրամփ հանդիպում կազմակերպելու մտադրությունը
Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ կա մտադրություն կազմակերպելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
«Արդեն կարող ենք հաստատել, որ Փաշինյանը սեպտեմբերին Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բացման շաբաթվա աշխատանքներին, ընդհանուր քննարկումներին: Կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ, որոնց շարքում հնարավոր է նաև ԱՄՆ ղեկավարի հետ հանդիպումը»,- ասաց Բալայանը:
Նշեց, որ այս պահի դրությամբ չի կարող ասել, թե նման վերջնական պայմանավորվածություն ձեռք է բերվել: