Ճոճկան գյուղի հյուսիսարևելյան մասում՝ Վրաստանի հետ սահմանամերձ հատվածում հրդեհ է բռնկվել
Հուլիսի 31-ին, ժամը 05:00-ին դեպքի վայրում հերթապահություն իրականացնող հրշեջ-փրկարարները վերսկսել են Ճոճկան գյուղի հյուսիսարևելյան մասում՝ Վրաստանի հետ սահմանամերձ հատվածում, ավելի վաղ բռնկված հրդեհի մարման աշխատանքները:
ՀՀ տարածքում հրդեհը մարվել է ժամը 06:20-ին:
Ժամը 07:35-ին կրկին կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ՕՀ-ի հետ, ով հաղորդեց, որ Վրաստանի տարածքում հրդեհը մեկուսացվել է, այրվել է 20-25 հա խոտածածկ տարածք: Հրդեհի մարման աշխատանքները Վրաստանի տարածքում շարունակվում են:
Հրդեհաշիջման աշխատանքներին ՀՀ տարածքում մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ջիլիզայի մասնաճյուղի 10 աշխատակից և Ճոճկան գյուղի 7 բնակիչ: Այրվել է մոտ 60 հա բուսածածկույթ: