Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն քաղաքական ճանապարհով. Իտալիայի նախագահ
Իտալիան կաջակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին Երևանում հայտարարել է Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան:
Նրա խոսքով՝ Իտալիան, լինելով ԵԱՀԿ-ում նախագահող, կաջակցի հակամարտության կարգավորմանը Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների հիման վրա:
«Անհրաժեշտ է խաղաղություն ապահովել: Մենք ամեն ինչ կանենք, որ խաղաղ բանակցությունները վերսկսվեն: Կարգավորման կարելի է հասնել միայն քաղաքական ճանապարհով, ԵԱՀԿ ՄԽ շրջանակում երկարաժամկետ ու բոլորի համար ընդունելի խաղաղության համար եւ միջազգային իրավունքի դրույթների հիման վրա»,- նշել է Իտալիայի նախագահը: