«Շիրակի» հերթական նորեկն ամերիկացի է
Գյումրիի «Շիրակը» համալրել է ամերիկացի 27-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Պաբլո Կրուզը:
Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ կողմերը կնքել են մեկ տարվա պայմանագիր: Կրուզը հանդես է եկել ամերիկյան «Ատլանտա Սիլվերբեքս» եւ «Կալիֆորնիա ՖՍ» ակումբներում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին մեկնարկող Հայաստանի Բարձրագույն խմբի առաջին տուրում «Շիրակը» մրցելու է Երեւանի «Բանանցի» հետ: