Երևանի Ներքին Չարբախում հրդեհը մարվել է. հայտնաբերվել է 6-ամյա երեխայի դի
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:31-ին:
Հայտնաբերվել է Գ. Թ.-ի (ծնված 2012 թ.) դին:
Ավելի վաղ հայտնել էինք , որ հուլիսի 30-ին, ժամը 11:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի զինվորական հավաքակայանի մոտ այրվում է խոտի դեզ