Ողբերգական ավտովթարներ Սյունիքի և Արագածոտնի մարզերում. կան զոհեր և վիրավորներ
Քիչ առաջ ողբերգական ավտովթարներ են տեղի ունեցել Արագածոտնի և Սյունիքի մարզերում: Արագածոտնի մարզում՝ «Տառերի» պուրակի հարևանությամբ, BMW մակնիշի ավտոմեքենայի ինքնավթարի արդյունքում 1 հոգի մահացել է, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին 2 ավտոմեքենա բախվել են միմյանց, որի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը ՀՀ ՊՆ զորամասի զինծառայող է: Նշված վթարից քիչ անց Սիսիան-Գորիս ավտոճանապարհին ավտովթարի հետևանքով 20-25 տարեկան տղան մահացել է: Մանրամասները՝ քիչ ուշ: