Քայլի Ջենները 220 000 դոլարանոց Mercedes-ը նարնջագույն է ներկել միայն ամառվա համար (լուսանկար)
Քայլի Ջեները նարնջագույն է ներկել Mercedes G-Wagon ավտոմեքենան: Քարդաշյանների կրտսեր քույրը այն 220 հազար դոլարով էր ձեռք բերել։ Քայլիի համար կարևոր է եղել, որպեսզի թանկարժեք մեքենան սազեր իր նախկին ձեռբերման՝ 400 հազար դոլար արժողությամբ Lamborghini-ի հետ։
Instagram-ի իր էջում նա հաղորդել է, որ փոփոխությունները ժամանակավոր բնույթ են կրում։ «Սա միայն ամառվա համար է»,-գրել է նա իր երկու շքեղ մեքենաների հետ լուսանկարի մեկնաբանության մեջ։