«Ալաշկերտը» նվաճեց Հայաստանի Սուպերգավաթը (տեսանյութեր)
Երևանի «Ալաշկերտ»-ը, 2:0 հաշվով առավելության հասնելով «Գանձասար-Կապան»-ի նկատմամբ, նվաճեց Հայաստանի Սուպերգավաթը: Հանդես գալով թարմացված կազմով՝ Վարուժան Սուքիասյանի սաները համոզիչ հաղթանակ տարան գործող գավաթակրի նկատմամբ:
Հաշիվը հանդիպման 13-րդ րոպեին բացեց Ղուկաս Պողոսյանը, ով օգտվելով Գևորգ Կասպարովի սխալից՝ հեռահար հարվաով գրավեց կապանցիների դարպասը: Խաղի 39-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Գուստավո Մարմենտինին:
Այսպիսով, «Ալաշկերտ»-ն իր պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց պատվավոր մրցանակը: