Հայ զինծառայողները Տանկային բիաթլոնում անհատական մրցավազքում զբաղեցրել են առաջին տեղը
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Տանկային բիաթլոնում ժամկետային զինծառայողներ Արման Առուստամյանը, Լևոն Հովհաննիսյանը, Զոհրաբ Զոհրաբյանը ելույթն առաջին տեղով ավարտել են իրենց խմբում՝ խոցելով ամենաշատ թիրախները՝ հնարավոր 5-ից 5-ը։
«Մեր տղաներն առաջին անհատական մրցավազքում զբաղեցրել են առաջին տեղը հետևում թողնելով Ղրղզստանի, Վիետնամի և Միանմայի տանկային թիմերին»,- գրել է նա: