Շերը պատմել է իր հոբբիի մասին
Շերը ուլունքագործությամբ է տարվում՝ ֆիլմերում նկարահանումների ընդմիջումներին։ Այս մասին գրել է showdream.org-ը։ Աստղը զարդեր է պատրաստում, որոնք հետո ընկերներին է նվիրում։
«Ես շատ եմ սիրում ուլունքագործությունը։12 սանտիմետրանոց ականջողեր եմ պատրաստում ընկերուհիներիս համար»,-նշել է երգչուհին։
Մի անգամ Շերը Twitter-յան իր էջում նույնիսկ գրել է, որ տարվել է ուլունքագործությամբ դեռ 1960-ական թվականներից։ Առաջին անգամ նա սկսել է գործել իր տղայի համար, իսկ հետո դա արդեն հոբբի է դարձել։
Ցավոք, իր ստեղծագործությունները նա չի ցուցադրում հանրությանը։ Մնում է միայն հուսալ, որ երբևէ նա դա կանի։