Մարտահրավեր բոլորին ու իրեն․ Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը ռիսկի է դիմել (լուսանկար)
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևան (հոր կողմից` Բաբասյան) 2018/19 մրցաշրջանում սահելու է տանգոյի ու ջազային երաժշտության ներքո։ Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում:
Մասնագետների կարծիքով՝ Մեդվեդևայի կատարումների ընտրությունը ռիսկային է։ Դա մարտահրավեր է առաջին հերթին հենց իրեն։ Ծրագիրն ավելի դժվար է, քանի որ ենթադրում է շարժումներն ամբողջապես համապատասխանեն ռիթմին։ Բարդություններ կստեղծի նաև այն հանգամանքը, որ աղջիկը նախկինում միշտ ելույթ է ունեցել ավելի հանգիստ երաժշտությունների ներքո։