Կասպարովի կոպիտ սխալի արդյունքում «Ալաշկերտը» բացում է Սուպերգավաթի հանդիպման հաշիվը (տեսանյութ)
«Հանրապետական» մարզադաշտում կայանում է Հայաստանի Սուպերգավաթի հանդիպումը:
Բարձրագույն խմբի չեմպիոն «Ալաշկերտը» մրցում է գավաթակիր «Գանձասար-Կապանի» հետ: Հանդիպման 13-րդ րոպեին Ղուկաս Պողոսյանի հարվածից հետո կոպիտ սխալ թույլ տվեց Գևորգ Կասպարովը, որից հետո գնդակը հայտնվեց դարպասում: