Արտոնյալներ չկան, ինձ համար չկա «այսինչի տղան է» հասկացությունը. հարցազրույց Մատաղիսի զորամասի հրամանատարի հետ (տեսանյութ)
Գնդապետ Արմեն Գյոզալյանը Մատաղիսի զորամասի հրամանատար է նշանակվել 2017թ. հունիսի 5-ին:Հրամանատարն անկեղծանում է՝ մեկ վայրկյան իսկ չի վարանել. կնոջ ու մանկահասակ երեխաների հետ Տավուշի մարզից տեղափոխվել է Մատաղիս՝ այստեղ շարունակելու ծառայությունը:
Ապրիլյան պատերազմից հետո Մատաղիսի զորամասի հրամանատար, գնդապետ Հարություն Ամիրխանյանն աշխատանքից ազատվեց: Նրա փոխարեն նշանակված գնդապետ Գեւորգ Մանգասարյանն էլ ընդամենը 1 տարի աշխատեց. նա ազատվեց 2017թ.-ին մայիսին տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո, երբ երեք զինծառայող, ինքնակամ լքելով զորամասի տարածքը, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ջրահեղձ եղան ջրամբարում:
Մանրամասն՝ տեսանյութում: