Ոտքով է խփել, հետո քյամարով ճակատին. դատապարտված զինծառայողի հայրը պնդում է՝ որդուն խոշտանգել են (տեսանյութ)
Աբովյանի բնակիչ Արտուշ Դաշյանը պնդում է, որ իր զինծառայող որդուն՝Արթուր Դաշյանին առանց հիմքերի են դատապարտել 13 տարվա ազատազրկման: Նա պատմում է, որ 2013 թվականի նոյեմբերի 27-ին զորամասում տեղի ունեցած միջադեպը ճակատագրական է եղել իր որդու համար:
«Որդիս ծառայում էր Հադրութի զորամասում, 20 օր էր մնացել, որ զորացրվեր, ինքը ջոկի հրամանատար է եղել, նոյեմբերի 27-ին հենակետում նռնակ է պայթում: Նռնակը հատկացված եւ կցված է եղել զինծառայող Արմեն Վարդանյանին, հերթապահը եղել է Նարեկ Այվազյանն այդ պահին:
Որդուս իջեցնում են Հադրութի ոստիկանություն եւ խոշտանգում, ճակատի ոսկորը ջարդում են, ստորագրել տալիս, որդուս Ղարաբաղում դատապարտում են 13 տարի: Որդիս ասել է, որ իրեն խոշտանգել է Հադրութի երկրորդ կայազորային քննչականի պետ Արմեն Հովհաննիսյանը, ոտքով է խփել, այնուհետեւ քյամարով ճակատին վնասվածք է հասցրել»:
Մանրամասն՝ տեսանյութում: