Ռազմական ոստիկանությունը բացահայտել է ինքնաձիգի հափշտակության դեպք
Ռազմական ոստիկանությունը հուլիսի 26-ին հաղորդում է ստացել այն մասին, որ անհայտ անձը հափշտակել է պաշտպանության բանակի N զորամասի հաշվեկշռում գտնվող АК-74 տեսակի ինքնաձիգ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 28-ին՝ ժամը 00.30-ի սահմաններում, Արմավիրի Նորապատ գյուղի սկզբնամասում, «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել և ռազմական ոստիկանություն են բերման ենթարկվել հիշյալ զորամասի երկու նախկին ժամկետային զինծառայողներ։ Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է հափշտակված ինքնաձիգը։ Հարուցվել է քրեական գործ, զինծառայող Հ.Բ.-ն ձերբակալվել է։ Կատարվում է քննություն։