Ավան Առինջի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 65-ամյա բնակչի դին
Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 28-ին, ժամը 10:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ավան Առինջի 1-ին միկրոշրջանի թիվ 4/2 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել Լ. Բ.-ի (1953 թ.) դին: