Արտակարգ դեպք Երևանում. պատշգամբում բադրիջան խորովելիս տանտիրուհին այրվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց (լուսանկարներ)
Հուլիսի 28-ին, ժամը 16:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցի թիվ 138/3 շենքի բնակարաններից մեկում գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ գազի բալոնից (5 կգ-անոց) տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է 5 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը և բնակարանի պատշգամբի դուռը՝ մասամբ: Բնակիչը՝ Վ. Ս.-ն (ծնված 1975 թ.) հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպվելը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել փոքր գազաբալոնի վրա բադրիջան խորովելիս‚ ինչի պատճառով տանտիրուհին այրվածքներ է ստացել: