Արտակարգ դեպք՝ Վայոց Ձորում. փեսացուից փախչող հարսնացուն վթարի է ենթարկվել
Երեկ՝ հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաննրում Երևանի բնակիչ՝ 26-ամյա Անահիտ Ա.-ն իր վարած Toyota RAVT 4 մակնիշին Երևան-Մեղրի ավտոճանապարհի 99-րդ կմ հատվածում դեպի Վայոց Ձորի մարզի ուղղությամբ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։
Shamshyan.com -ի հաղորդմամբ վթարի հետևանքով գլխիվայր շրջված ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդ Անահիտ Ա.-ն և նրա ուղևոր՝ ՌԴ քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, 31-ամյա Արսեն Վ.-ն այրվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկը։
Մանրամասները՝ այստեղ: