Լյուցիֆեր անունով շունը փրկել է այրվող տանը քնած տիրոջը
Լարրի Մուրը հանգիստ քնած է եղել հյուրասենյակի բազկաթոռին, երբ սկսվել է հրդեհը: Հակահրդեհային ազդանշանները չեն գործել, եւ Մուրը կարող էր քնած մնալ, եթե Լյուցիֆեր անունով շունը չարթնացներ նրան: Այս մասին գրում է «Моя планета»-ն՝ վկայակոչելով UPI-ը:
«Նա թռավ ծնկներիս եւ արթնացրեց: Ես շրջվեցի եւ տեսա, որ ամբողջ տունն այրվում է»,- պատմել է Մուրը: Արդյունքում տանտերը, Լյուցիֆերն ու երկրորդ շունը կարողացել են փրկվել:
Հրշեջների տեղեկացմամբ՝ հրդեհը բռնկվել է էլեկտրալարերի անսարքության պատճառով:
Սա առաջին դեպքը չէ, երբ շները հերոս փրկարարներ են դառնում: Մեքսիկայում երկրաշարժից հետո Ֆրիդա անունով լաբրադորը փլատակների տակից ավելի քան 50 մարդու էր հանել, իսկ Մեյսոն Ռինգերին շունը դուրս էր բերել ջրից, երբ տղամարդը սկսել էր սուզվել: