Բաղրամյան պողոտայում հետիոտնի են վրաերթի ենթարկել
Հուլիսի 27-ին` ժամը 15:29-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում՝ Սահմանադրական դատարանի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Պարզվել է, որ քաղաքացի Հ. Մ.-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի (ինքնությունը չի հաջողվել պարզել):
Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: