Երիտասարդ ձեռնարկատերն, ի նշան բողոքի, ձեռքը մեխել է ծառին
Երիտասարդ ձեռնարկատեր Վասիկո Տակիձեն, ի նշան բողոքի, Բաթումում՝ Աջարիայի կառավարության տան դիմաց, ձեռքը մեխել է ծառին: Այսպես նա իր դժգոհությունն է հայտնել սեփական բիզնեսը ձախողելու համար:
Նրա հավաստմամբ՝ արդեն երեք տարի է, ինչ Բաթումի առափնյա շրջանում դելտապլանով զբոսաշրջիկների համար թռիչքներ է կազմակերպում: Զբոսաշրջային նոր սեզոնի համար բանկից վարկեր է վերցրել, սակայն իր թռիչքներն արգելվել են:
Նա Վրաստանի կառավարությունից պահանջել է ժամանակին արձագանքել խնդրանքին և աջակցել զբոսաշրջության զարգացմանը: