«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բողոքի ակցիան ավարտվեց. Վաղն առավոտյան քայլերթով կգնան նախարարություն
Եթե առողջապահության նախարարը ընդառաջ չի գնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժաշխատողների բողոքին, ապա մենք վաղը՝ հուլիսի 28-ին ժամը 10։00–ին ԲԿ–ից քայլերթ կանենք դեպի կառավարություն։ Այս մասին այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։
Հիշեցնենք, որ Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բողոքի ակցիա է սկսվել, որի մասնակիցները բողոքում են ԲԿ տնօրենի պաշտոնից Արա Մինասյանին ազատելու դեմ: