Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Իտալիայի Միլան քաղաքում ընթանում է ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը:
Այսօր մրցահարթակ են դուրս եկել 85 կգ քաշային մինչև 15 տարեկան ծանրորդները։ Այսօր հանդես է եկել Հայաստանը ներկայացնող Գարիկ Կարապետյանը:
Նա պոկել է 115 կգ, հրել է 146 կգ ու երկամարտի 261 կգ արդյունքով դարձել Եվրոպայի չեմպիոն:
Հրում վարժությունում ցույց տված արդյունքն էլ Եվրոպայի ռեկորդի կրկնություն է դարձել: