Դատախազությունը հաստատել է Ջիգարխանյանի նախկին կնոջ դեմ մեղադրական եզրակացությունը
Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, կարող է պատասխանատվության ենթարկվել ամուսնու մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը խախտելու գործով հետաքննության շրջանակում:
Մոսկվայի Հարավ-արևմտյան վարչական շրջանի դատախազությունը հուլիսի 26-ին հաստատել է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ մեղադրական եզրակացությունը:
«Հետաքննության վարկածով՝ Ջիգարխանյանի նախկին կինը կազմակերպել է ամուսնու աշխատասենյակում գաղտնի տեսախցիկի տեղադրումը, ինչն արվել է նրան գաղտնի տեսահսկելու համար»,-հայտնում է Tass.ru-ն:
Նշվում է, որ մեղադրական եզրակացության հանձնումից հետո քրեական գործն ուղարկվելու է դատարան:
Հայտնի է, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային սպառնում է մինչև 200.000 ռուբլի տուգանքից մինչև 2 տարվա ազատազրկում: