Նիկարագուայում բողոքի ակցիաների ժամանակ մահացածների թիվը հասել է 448-ի
Նիկարագուայում բողոքի ակցիաների ժամանակ մահացածների թիվը հասել է 448-ի, հայտնում է РИА Новости-ն հղում անելով Նիկարագուայի Մարդու իրավունքների ասոցիացիային:
Ավելի վաղ հաղորդվում էր 351 զոհի մասին:
«448 զոհ, նրանցից 31-ը՝ անչափահաս են, 2.83 հազար վիրավորներ կան»,- նշվում է ասոցիացիայի հաղորդագրության մեջ:
Նիկարագուայում հակակառավարական բողոքի ակցիաները սկսվել են ապրիլից իշխանությունների առաջարկած բարեփոխումներից հետո, որը ենթադրում է սոցիալական ապահովագրության հիմնադրամներում գործատուներից և աշխատողներից պահումների ավելացում:
Նախագահ Դանիել Օրտեգան արդեն չեղարկել է այն, բայց զանգվածային ցույցերը չեն դադարում: Օրտեգան հրաժարվում է արտահերթ ընտրություններ անցկացնել, ինչը պահանջում է ընդդիմությունը և կատարվածը երկրի դեմ դավադրություն է անվանում: