Սիրուշոն կներկայացնի «Վույ աման» երգի 2-րդ մասը (լուսանկար)
Երգչուհի Սիրուշոն շուտով կներկայացնի «Վույ աման» երգի երկրորդ մասը։ Այս մասին երգչուհին հայտնել է Instagram-ի իր էջում:
Նա լուսանկար է տեղադրել ու գրառում կատարել. ««Վույ աման», մաս 2-րդ»:
Նոր երգի թողարկման ժամկետի ու այլ մանրամասների մասին Սիրուշոն տեղեկություն չի հաղորդել:
Հիշեցնենք, որ Սիրուշոն և Սեբուն իրենց համագործակցության տեսահոլովակը ներկայացրել են նախորդ տարվա հուլիսին։