Համաշխարհային առաջնորդները չեն կարողացել գտնել իրենց դրոշները (տեսանյութ)
ԲՐԻՔՍ գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարները խմբակային լուսանկարին պատրաստվելիս չեն կարողացել գտնել իրենց երկրի դրոշը և կանգնել են այլ երկրի դրոշի մոտ: Ինչպես հաղորդում է Korrespondent.net-ը՝ անգամ դրոշների տեղափոխությունից հետո նախագահներից ոչ մեկն իր երկրի դրոշի մոտ չի կանգնել:
Անգամ այն բանից հետո, երբ քաղաքական գործիչները փոխել են իրենց տեղերը, նրանցից որևէ մեկը չի կանգնել իր երկրի դրոշի առջևում: Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը տեղավորվել է Հարավաֆրիկյան Հանրապետության դրոշի մոտ, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ բրազիլականի, ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամաֆոսան՝ ռուսական դրոշի մոտ:
Բրազիլիայի առաջնորդ Միշել Թեմերը տեղ է գրավել Հնդկաստանի դրոշի առջևում, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ չինական դրոշի մոտ: