Վրաստանում բախվել են հայկական համարանիշներով բեռնատարն ու մարդատարը (լուսանկարներ)
Հուլիսի 25-ին Թբիլիսիի մոտ՝ Կումիս գյուղի մոտ հայկական համարանիշներով բեռնատարի ու մարդատար ավտոմեքենայի բախում է եղել:
Բախման հետևանքով թեթև մարմնական վնասվածքներ են ստացել մարդատար մեքենայի ազգությամբ ռուս 3 քաղաքացիները, որոնցից մեկը երեխա է։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները տուժածներին առաջին օգնություն են ցուցաբերել: