Մահացել է մոլորակի ամենատարեց բնակիչը
Երկրի ամենատարեց բնակիչ‚ ճապոնուհի Տիյո Միյակոն հուլիսի 22–ին մահացել է: , Gazeta,ru–ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Գինեսի ռեկորդների գրքի կայքում:
Միյակոն 117 տարեկան էր: Նա ծնվել է 1901 թվականի մայիսի 2–ին։ Ռեկորդների գրքում կա 3 անվանակարգ՝ մոլորակի ամենատարեց տղամարդ, ամենատարեց կին և ամենատարեց բնակիչ։ Նշվում է, որ փորձագետները հաստատել էին ճապոնուհուն ամենատարեց կնոջ և ամենատարեց բնակչի կոչումի փոխանցումը նրա մահից կարճ ժամանակ առաջ։
Երկրի ամենատարեց տղամարդու կոչումը դեռևս կրում է Ճապոնիայի 113–ամյա բնակիչ Մասաձո Նոնական։