Փաշինյանը որոշում է ստորագրել. հայկական պատվիրակությունում ընդգրկված է 32 հոգի, այդ թվում՝ 12 լրագրող
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարական պատվիրակություն Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին որոշում է ստորագրել:
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2018 թվականի հուլիսի 26-27-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաեւ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանին:
Նշենք, որ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունում ընդգրկված է 32 հոգի, որից 6-ն՝ անվտանգության աշխատակիցներն են, 12-ը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: