Համացանցի օգտատերերը գտել են աշխարհի ամենագեղեցիկ աղջկան (լուսանկարներ)
Instagram սոցցանցի օգտատերերն ու բրիտանական լրատվամիջոցներն «աշխարհի ամենագեղեցիկ աղջիկ» են անվանել 5 տարեկան նիգերիացի աղջկան, որի դիմանկարները հայտնվել են հանրության ուշադրության կենտրոնում: Երեխայի արտաքինին մասնավորապես անդրադարձել է The Mirror-ը:
Նշվում է, որ Ջեյր անունով աղջկա լուսանկարները հրապարակել է լուսանկարիչ Մոֆե Բամաիվան:
«Այո, նա մարդ է: Բայց նա նաև հրեշտակ է»,- գրել է նա՝ նշելով, որ չնայած Ջեյրի մոտ մոդելային փորձի բացակայությանը՝ նա ընդհանրապես չէր վախենում լուսանկարչական խցիկից:
Բամաիվան հավելել է, որ աղջիկը «գեղեցիկ դեմքով և ուժեղ բնավորությամբ» երկու քույր ունի և որ ինքը դրդել է նրանց մորն Instagram-ի հաշիվներ բացել նրանց համար:
Մի քանի օրում փոքրիկ գեղեցկուհու լուսանկարները հազարավար հավանություններ են հավաքել սոցցանցերում, իսկ օգտատերերն «ուղղակի աստվածային», «անչափ սիրուն» ու «բացարձակապես անկրկնելի» են անվանել նրան:
Այնուամենայնիվ, մի շարք քննադատներ մեղադրել են լուսանկարչին ֆոտոխմբագրիչ օգտագործելու և աղջկան կեղծամ հագցնելու համար: