Ցուկերբերգը մի օրում մոտ 17 մլրդ դոլար է կորցրել
Աշխարհի խոշորագույն սոցկայքի՝ Facebook-ի արժեթղթերի գնի կտրուկ անկման հետևանքով սոցկայքի հիմնադիր-ղեկավար Մարկ Ցուկերբերգը մեկ օրում կորցրել է 16.8 մլրդ դոլար: Մինչդեռ ընկերությունը կրել է 130 մլրդ դոլարի կորուստ:
Ինչպես նշում է Bloomberg-ը, դա տեղի է ունեցել Facebook-ի եռամսյակային ֆինանսական հաշվետվության հրապարակումից, ինչպես նաև ոլորտի փորձագետների կողմից ընթացիկ տարվա կտրվածքով Facebook-ի համար բացասական կանխատեսում տալուց հետո:
Դրա հետևանքով ընկերության արժեթղթերի գինն ընկել է 24%-ով, ինչը Facebook-ի պատմության մեջ արժեթղթերի գնի անկման խոշորագույն դեպքն է:
Ֆինանսական հաշվետվությունում նշվում է, որ ընկերությունն անցած եռամսյակում ունեցել է 13 մլրդ դոլարի շրջանառություն, ինչը եղել է շատ ավելի քիչ փորձագետների կանխատեսածից: