2018-ին տնտեսվարողների 82.5 տոկոսի մոտ հայտնաբերվել է խախտում
Հայաստանի շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից 2018 թվականի 1-ի կիսամյակում իրականացվել է թվով 124 ստուգում: Իրականացված ստուգումների արդյունքում 85 տնտեսավարող սուբյեկտների մոտ (82.5%) հայտնաբերվել են տարբեր բնույթի, այն է՝ համապատասխանության գնահատման փաստաթղթերի բացակայություն, մակնշման, չափագիտական նորմերի եւ այլ խախտումներ: Խախտումներ չեն հայտնաբերվել 18 տնտեսվարող սուբյեկտների մոտ, իսկ թվով 21 ստուգում ընթացքի մեջ է:
2018 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում նշանակված տուգանքների գումարը կազմել է 13,860,000.0 (տասներեք միլիոն ութ հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ, որից պետական բյուջե է վճարվել 8,740,000.0 (ութ միլիոն յոթ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ` գանձելությունը կազմելով 63,1%, գանձումների գործընթացն օրենքով սահմանված կարգով շարունակվում է:
Խախտումները արձանագրվել են հետեւյալ ոլորտներում.
- ավտոմոբիլային բենզինի եւ դիզելային վառելիքի գործունեության ոլորտում իրականացվել է թվով 9 ստուգաթերթով ստուգում, որից 8-ով արձանագրվել են խախտումներ:
Խախտումների բնույթը հետեւյալն է. վառելիքը իրացվել է առանց մակնշման, վառելիքի փորձարկման արդյունքների ցուցանիշները չեն համապատասխանել տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության ցուցանիշններին, չափման միջոցները շահագործվել են առանց ստուգաչափման:
- ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ) իրականացվել է թվով 11 ստուգաթերթով ստուգում եւ բոլոր ստուգաթերթերով արձանագրվել են խախտումներ: Խախտումների բնույթը հետեւյալն է. վաճառքը իրականացվել է խմ-ով` կգ-ի փոխարեն, ճնշումը գերազանցել է թույլատրելի չափը, չափման միջոցները շահագործվել են առանց ստուգաչափման:
- օծանելիքակոմետիակական արտադրանքի անվտանգության ոլորտում իրականացվել է թվով 19 ստուգաթերթով ստուգում, որից թվով 10 ստուգաթերթով արձանագրվել են խախտումներ: Խախտումների բնույթը հետեւյալն է. արտադրանքն իրացվել է առանց համապատախսանության հայտարարագրի եւ մակնշման:
- խաղալիքների անվտանգության ոլորտում իրականացվել է թվով 20 ստուգաթերթով ստուգում, որից թվով 19 ստուգաթերթով արձանագրվել են խախտումներ: Խախտումների բնույթը հետեւյալն է. արտադրանքն իրացվել է առանց համապատախսանության սերտիֆիկատով եւ մակնշման:
երեխաների եւ դեռահասների համար նախատեսված արտադրանքի ոլորտում իրականացվել է թվով 11 ստուգաթերով ստուգում, որից 6-ով արձանագրվել են խախտումներ: Խախտումների բնույթը հետեւյալն է. արտադրանքն իրացվել է առանց համապատախսանության գնահատման փաստաթղթով եւ մակնշման:
- չափումների միասնականության ապահովման ոլորտում կիրառվել է թվով 43 ստուգաթերթ, որից 24-ով արձանագրվել են խախտումներ:
- մնացած գործունեության ոլորտները միասին կիրառվել է թվով 116 ստուգաթերթ եւ 77-ով արձանագրվել են խախտումներ:
Տեսչական մարմինը 2018թ-ի առաջին կիսամյակում իրականացրել է իրազեկում հանդիպումներ ցածրավոլտ եւ տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսկան համատեղելիության սարքավորումների ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող տնտեսվարողների հետ, Վանաձորի տնտեսվարողների հետ, ՀԱՊՀ ուսանողների հետ եւ Գեղարքունիքի տնտեսվարողների հետ: