Միանշանակ «Մարտի 1-ի» դեպքերը պետք է բացահայտվեն. Ալիկ Սարգսյան
Միանշանակ «Մարտի 1-ի» դեպքերը պետք է բացահայտվեն. այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց ՀՀԿ պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
«Մարտի 1-ի դեպքերի բացահայտումը շատ կարևոր է հասարակության համար»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ 2008թ.-ին ինքը ոստիկանապետ չէր, այլ ընդամենն Արարատի մարզպետ և որևէ կապ չունի դեպքերի հետ:
Նախկին ոստիկանապետի կարծիքով՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս կապ չունի «Մարտի 1-ի» հետ. «Կարծում եմ՝ Հանրապետության երկրորդ նախագահը կապ չունի դրա հետ»։
Հիշեցնենք, որ ՀՔԾ լրատվական ծառայությունից փոխանցել էին, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին կներկայանա Հատուկ քննչական ծառայություն՝ «Մարտի 1-ի» գործով հարցաքննության։