ՊՆ-ն անգամ լավագույն դեպքում փողերի լվացմամբ չի կարող զբաղվել. Տոնոյան
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կոչ է անում ՊՆ-ում «փողերի լվացման» մասին հայտարարություններում մի փոքր զգույշ լինել։
«Պաշտպանության նախարարությունն անգամ լավագույն դեպքում փողերի լվացմամբ չի կարող զբաղվել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Դավիթ Տոնոյանի խոսքով՝ կան կոռուպցիոն ռիսկեր, որոնք կապված են եղել ձեռքբերումների հետ։
«Եղել են կազմակերպչական բնույթի կոռուպցիոն ռիսկեր, բայց ես ձեզ ուղղակի վստահեցնում եմ, որ նոր կառավարությունը, վարչապետը նոր նշաձող է սահմանել»,- ասաց նա։
Պաշտպանության նախարարն ընգծեց, որ ամենօրյա ռեժիմով պատժվողներ կան, բայց ՊՆ-ն մեծ լուսաբանման չի ներկայացնում դա, «որովհետև դրա կարիքը չկա»։