Ուզում եմ քաջալերել աղջիկներին, որ մտածեն բարձրագույն զինվորական կրթություն ստանալու մասին. Նիկոլ Փաշինյան
Շրջանավարտների մեջ մենք տեսանք կանայք կային, ես ուզում եմ հատուկ ընդգծել այդ հանգամանքը, քաջալերել մեր աղջիկներին, որ նրանք մտածեն բարձրագույն կրթություն ստանալու այս տարբերակի մասին:
Այս մասին, հուլիսի 25-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ եւ արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018թթ. ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դա մեր ծառայության որակը ընդհանուր առմամբ կբարձրացնի: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց այս ընտրության համար և ուզում եմ մյուսներին քաջալերել այսպիսի ընտրություն կատարելու հարցում»,-ընդգծեց Փաշինյանը: