Հայաստանի մինչև 18 տարեկանների ընտրանին պարտվեց Մոլդովային
Կոսովոյում ընթացնում է բասկետբոլի մինչև 18 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը:
Այսօր Հայաստանի ընտրանին ուժերը չափեց Մոլդովայի հետ: Հայ բասկետբոլիստները պարտվեցին 72:86 հաշվով: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մեր ընտրանու կազմում արդյունավետ խաղ ցուցադրեց Արտյոմ Փեչենջյանը, որը վաստակեց 27 միավոր: