Տնային ավանակներին ներկել են և կենդանաբանական այգում ներկայացրել իբրև զեբր
Կահիրեում կենդանաբանական այգիներից մեկի սեփականատերերը որոշել են ներկել տնային ավանակներին և դարձնել զեբրներ՝ այցելուներին գրավելու նպատակով: Այս մասին տեղեկությունը հայտնվել է Extra News հեռուստաընկերության եթերում, հաղորդում է Gazeta.ru-ն:
Ինչպես հաղորդվում է, կենդանաբանական այգու սեփականատերերի սրամտության վրա ուշադրություն է դարձրել 9-րդ դասարանի եգիպտոսցի աշակերտ Մուհամմեդ Սարհանը: Էքսկուրսիայի և Միջազգային այգի այցի ժամանակ նա տեսել է, թե ինչպես է «զեբրներից» մեկի վրայից իր աչքի առաջ իջնում սև ներկը: Տղան լուսանկարները հրապարակել է սոցիալական կայքերում:
Նշվում է, որ կենդանաբանական այգու տնօրենը վստահեցնում է, որ «զեբրաները» իսկական են: