Ինչպես է պահպանվում, տեղափոխվում և իրացվում փափուկ պաղպաղակը. ՍԱՊԾ-ն կուսումնասիրի գործընթացները
ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, առաջնորդվելով սեզոնային ռիսկերի հիման վրա կազմված ծրագրերով, ինչպես նաև ստացված ահազանգերով, պետական վերահսկողական միջոցառումների շարք է սկսում հետևյալ ուղղություններով՝ պաղպաղակի շուկա (չփաթեթավորված (փափուկ) պաղպաղակի պահպանման, տեղափոխման և իրացման գործընթացների ուսումնասիրություն), մանկական ժամանցի վայրեր, մանկական սրճարաններ, փոքր և միջին հանրային սննդի օբեկտներ:
Վերահսկողական գործողությունների արդյունքների մասին կտեղեկացնեն լրացուցիչ: