Հունաստանում հրդեհների հետևանքով տուժածների թվում հայեր չկան
ԱԻՆ-ում հուլիսի 24-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքի մոտակայքում՝ Արևելյան Ատտիկա նահանգում բռնկված անտառային հրդեհների հետեւանքով տուժած հայերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը կապ է հաստատել Հունաստանում ՀՀ դեսպանատան թեժ գծի հետ:
Դեսպանատնից փոխանցել են, որ բռնկված հրդեհների հետեւանքով տուժածների թվում հայեր չկան: