Հարավային Կորեան կկրճատի պահակետերի թիվը ԿԺԴՀ-ի հետ սահմանին
Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը մտադիր է կրճատել պահակային կետերի թիվը ԿԺԴՀ-ի հետ սահմանի ապառազմականացված գոտում, հայտնել է Reuters գործակալությունը:
Այդ պլանի շրջանակներում, ինչպես սպասվում է, այդ թվում կնվազեցվի հարավկորեացի զինծառայողների թիվը, որոնք պարեկություկն են ապահովում այդ շրջանում: Կրճատման մասշտաբների և կոնկրետ ժամկետների մասին չի հաղորդվում: Այդ միջոցները կսկսվեն իրականացվել թեստային ռեժիմով, իսկ սահմանին արտակարգ հանգամանքների և լարվածության սաստկացման բացակայության դեպքում կրճատումը կշարունակվի: