Կուսակցությունը դառնում է ավելի պատասխանատու, երբ հրապարակում է կառավարության կազմը նախընտրական փուլում. Խոսրով Հարությունյան (տեսանյութ)
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն առաջարկում է ընտրական նոր մոդել՝ նախընտրական շրջանում ներկայացնել կառավարության ողջ կազմը: Խորհրդարանական քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ դա համահունչ է խորհրդարանական կառավարմամբ մոդելով երկրներին, բայց այն դեպքում, երբ հնարավորություն կա աշխատելու և´ որպես նախարար, և´ որպես պատգամավոր, իսկ Հայաստանում կա նման արգելք:
«Իսկապես ճիշտ եք: Այս առաջարկը նման համակարգերում, անկասկած, ավելի արդյունավետ կարող էր իրացվել, բայց արդյոք այս համակարգը քաղաքական կարևորությունը կորցնո՞ւմ է, երբ չկա նման հնարավորություն լինելու և´ նախարար, և´ պատգամավոր: Իհարկե, ոչ»,-պատասխանեց Խոսրով Հարությունյանը:
Նա նշեց, որ շատ կարևոր է կառավարության կազմը ներկայացնել նախընտրական փուլում, որպեսզի մարդիկ իմանան, թե ով որ ոլորտի նախարար է, ով ինչպիսի ծրագրեր ու առաջարկներ ունի:
Մանրամասն՝ տեսանյութում: