Քրեական հեղինակություն Բոգոն առևանգել է վարորդին, շամփուրով ծեծել, 10.000 դոլար պահանջե՞լ
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մտերիմ, Արկադի Համբարձումյանի խնամի Բոգո մականունով հայտնի քրեական հեղինակություն Ռուբեն Կոստանյանը (Սիմոնյան) հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում:
Նրա դեմ մոտ մեկ ամիս առաջ հաղորդում է ներկայացվել 2017 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած շորթման դեպքի առթիվ: Սույն գործով տուժողը, որը հասկանալի պատճառներով չցանկացավ ներկայանալ, մեր զրույցում սույն դեպքի վերաբերյալ մանրամասներ պատմեց:
Նորագյուղից Բոգոն հայտնի է, որպես ավտոկայանի նայող, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ նա էր, այսպես ասած, հսկում ավտոկայանում տաքսիների վարորդներին, որոնք ապահովում էին Երեւան-Մարտունի, Երեւան-Ստեփանակերտ եւ այլ երթուղիներ: Երեւան-Ստեփանավան երթուղում ուղեւորափոխադրում իրականացրածներից մեկն էլ եղել է տուժողը: Նա Բոգոյի մոտ է աշխատել 2016 թվականից մինչեւ 2017 թվականի հունվար:
Armtimes.com-ի հետ զրույցում տուժողը պատմել է, որ քառօրյա պատերազմի մասնակից է եղել, պատերազմից հետո տեղեկացել է, որ Երեւան-Ստեփանավան երթուղի կա և ցանկացել է աշխատել որպես վարորդ: «Աշխատել եմ մի քանի ամիս, հետո մեքենայի վրա ծախս եմ արել, չեմ կարողացել գումարը վճարել, իրենց մեքենան ես սարքել եմ ու իրենց 100 հազար դրամ պարտք եմ մնացել, չեմ էլ ժխտել, իրենց ասել եմ, որ անպայման 100 հազար դրամ գումարը ես կվերադարձնեմ:
Մանրամասները՝ սկզնաղբյուր կայքում: