Հայաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ մաղթելով նրան քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ուզբեկստանի ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։