Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը կմասնակցեն Վրաստանում անցկացվող միջազգային զորավարժությանը
Օգոստոսի 1-15-ը, արդեն 4-րդ տարին Վրաստանում կազմակերպվելու են«Noble Partner 2018» անվամբ միջազգային զորավարժությունները, որին մասնակցում են ինչպես տարածաշրջանի, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների պաշտպանական ներկայացուցչություններ։
Այս տարի զորավարժությանը մասնակցելու են նաև Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Միացյալ Նահանգները, Անգլիան, Գերմանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Լիտվան, Լեհաստանը, Նորվեգիան, Ուկրաինան։ Այս տեղեկությունը հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, ում խոսքերով՝ զորավարժության նպատակն է տարածաշրջանում ապահովել «խաղաղություն և կայունություն»։
Զորավարժությանը նախատեսվում է շուրջ 3 հազար զինվորի մասնակցություն աշխարհի 13 երկրից: