Հրաժարական կտամ, եթե անցնեմ ավելի պատասխանատու աշխատանքի. Դավիթ Սանասարյան
Հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին այսօր ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ Operativ.am-ի ինֆորմացիայով պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը վաղը հրաժարական է տալու:
«Ես այն պահին եմ հրաժարական տալու, երբ ավելի մեծ պատասխանատվություն եմ ստանձնելու։ Ես խոստացել եմ եւ անում եմ իմ աշխատանքը։ Հասկանում եմ, որ տարբեր ուժեր իրականացնում են հակաքարոզ։ Ուրախ երազներ տեսեք, բայց երազում էլ մի հավատացեք, որ ձեր երազանքներն իրականություն են դառնալու»,– ասաց Սանասարյանը։