2 օրում՝ ավելի քան 16 մլն դիտում. որ ֆիլմի թրեյլերն է համացանցի հիթ դարձել (տեսանյութ)
«Ակվամեն» գիտաֆանտաստիկ ֆիլմի թրեյլերը երկու օրում ավելի քան 16 մլն դիտում է հավաքել YouTube-ում: Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը՝ մանրամասնելով, որ ֆիլմում գլխավոր դերակատարը Ջեյսոն Մոմոան է:
Հոլիվուդյան Warner Bros. Pictures կինոստուդիայի ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Ջեյմս Վանը:
Հայտնի է, որ ֆիլմի դերասանական կազմում հավաքվել է մի ամբողջ աստղաբույլ՝ Ամբեր Հարդը, Նիկոլ Քիդմանը, Դոլֆ Լունդգրենը, Պատրիկ Ուիլսոնն ու Ուիլեմ Դեֆոն:
Ըստ սյուժեի՝ Ակվամենը վերադառնում է ստորջրյա աշխարհ, որտեղ ստիպված է կռվել ցամաքի բնակիչներին պատերազմ հայտարարած խորթ եղբոր դեմ: